2007 թ-ին գեղատեսիլ Սևանի հարևանությամբ հիմնադրվեց «Լիխնիտիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ի դեպ ըստ Պտղոմեոսի հնագույն ժամականներում այդպես է կոչվել Սևանա լիճը:
Ընկերությունն իր առջև խնդիր է դրել հայ սպառողին ապահովել Գերմանիայում գործող` «Գարեջրի մաքրության մասին» օրենքի պահանջներին համապատասխանող արտադրանքով:
Իսկ այդ խնդիրն իրագործելու համար նորակառույց արտադրամասում ժամանակակից հոսքագիծ է տեղադրվել` «KELLERS» գարեջրի արտադրման համար:
«KELLERS»-ի համար հումք են ծառայում Եվրոպայից ներկրված բարձրորակ գարու ածիկը, գայլուկը և գարեջրի կենդանի խմորիչները, իսկ արտադրական գործընթացը վերահսկում են եվրոպացի արհեստավարժ գարեջրագործները:

Հիրավի՝ ԻՍԿԱԿԱՆ ԳԵՐՄԱՆԱՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ է


Սևանի ավազանի կենարար ջրով «կենդանացած» այս ըմպելիքը տարբերվում է բոլոր մնացած գարեջրերից յուրահատուկ և ընդգծված փափկությամբ, արտակարգ համով, շքեղ տեսքով, թարմությամբ և բյուրեղյա մաքրությամբ: Գերմանական օրենքը պարտադրում է, որ «ոչ մի կողմնակի բաղադրիչ» չպետք է լինի գարեջրի մեջ, և «Լիխնիտիս» ՍՊԸ-ն պարտադիր հետևում է այդ կարգախոսին:Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուրը, ով կհամտեսի «KELLERS» գարեջուրը` կզգա անարատ ըմպելիքի առավելությունների ողջ փունջը:

 

ՖՈՏՈՍՐԱՀ

Facebook

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources