1. Գարեջուր KELLERS GOLD չանի (չզտված)

2. Գարեջուր KELLERS GOLD ֆիլտ րած (զտված), լցնովի, ոչ պաստերացված

3. Գարեջուր KELLERS DARK մուգ չանի (չզտված)

4. Գարեջուր KELLERS շշալցված պաստերացված


Գարեջուր KELLERS GOLD չանի (չզտված)

Գարուց պատրաստված քաղցուի 21-օրյա խմորումից հետո վիտամիններով հարուստ, հագեցած համով և թույլ պղտորությամբ կենդանի գարեջուր է: Ցավոք չզտված գարեջրի կյանքի տևողությունը չափազանց կարճ է (առավելագույնը 5 օր): Ուստի այն վայելելու համար հարկավոր է այցելել գործարանի տարածքում գործող գարեջրատուն և ըմբոշխնել այս հրաշք ըմպելիքը ամենաթարմ և ամենաօգտակար վիճակում:
Գարեջրում նախնական քաղցուի լուծամզվածքի ակտիվությունը 11.5% է, ալկոհոլը` 4.4%-ից ոչ պակաս

Գարեջուր KELLERS GOLD ֆիլտրած (զտված), լցնովի, ոչ պաստերացված

Լցնովի «KELLERS GOLD»-ը չանի գարեջրից տարբերվում է նրանով, որ ֆիլտրման (զտման) միջոցով մասամբ դուրս է բերվում գարեջրի` կախույթային վիճակում գտնվող խմորիչը, ինչի հետևանքով «KELLERS»-ը ստանում է սաթին բնորոշ ոսկե ցոլք: 4-10 °c-ի պայմաններում «KELLERS GOLD»-ի կյանքի տևողությունը 10 օր է: «KELLERS GOLD» կարող եք վայելել ինչպես գործարանին կից գարեջրատանը, այնպես էլ հանրապետության մի շարք հասարակական վայրերում: (տես գործընկերներ բաժինը):
Գարեջրում նախնական քաղցուի լուծամզվածքի ակտիվությունը 11.5% է, ալկոհոլը` 4.4%-ից ոչ պակաս:

 

Գարեջուր KELLERS DARK մուգ չանի (չզտված)

Ինչպես բաց, այնպես էլ KELLERS DARK մուգ գարեջուրը պատրաստվում է բացառապես գարու ածիկից, առանց որևէ գունանյութերի օգտագործման: Նրա յուրահատուկ գույնն ու համը պայմանավորված է նրանով, որ եփվում է չորս տեսակի գարու ածիկից, այն է՝ պիլզենյան (բաց), մյունխենյան, կարամելային և սև (բոված): KELLERS DARK մուգ գարեջուրը չի ֆիլտրվում և այն կարող եք ճաշակել գարեջրի գործարանի տարածքում գործող գարեջրատանը:
Գարեջրում նախնական քաղցուի լուծամզվածքի ակտիվությունը 13% է, ալկոհոլը` 4.8%-ից ոչ պակաս:

Գարեջուր KELLERS շշալցված պաստերացված

«KELLERS»-ը սպառողին առավել հասու դարձնելու համար 2009 թ-ի վերջից ընկերությունն այն սկսեց արտադրել շշալցված տարբերակով: Հարազատ մնալով իր ազնվական ծագմանը` գարեջուրը «ներկայացավ» եվրոպացուն հարիր շքեղ տեսքով ու «հարմար» կափարիչով: Ժամանակակից սարքավորումներով իրականացվող պաստերացման շնորհիվ (շշերը ընդամենը կարճատև տաքացվում և սառեցվում են, իսկ գործընթացը կառավարվում է առանց մարդու միջամտության) գարեջրի կյանքի տևողությունը երկարում է առնվազն 180 օր: Այս նպատակի համար որևիցե այլ կողմնակի քիմիական նյութ չի օգտագործվում:
Գարեջրում նախնական քաղցուի լուծամզվածքի ակտիվությունը 11.5% է, ալկոհոլը` 4.4%-ից ոչ պակաս, էներգետիկ արժեքը` 46 կկալ 100 գրամում:

 

ՖՈՏՈՍՐԱՀ

Facebook

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources