1.Գարեջրի պատմությունը

2.Գարեջրի որակական ցուցանիշները

3.Գարեջրի օգտակարությունը


Գարեջրի պատմությունը


Գարեջուրը թույլ ալկոհոլային խմիչք է, որի պատմությունը 5000 տարվա վաղեմություն ունի: Գարեջրի մասին ամենահին հիշատակումը հանդիպում է մ.թ.ա. 2800թ. շումերական սեպագրության մեջ, ուր գրված է աշխատողների ամենօրյա օրաբաժնի մասին, որը բաղկացած էր հացից և գարեջրից:

Լցնովի գարեջրի պատրաստումն ու վաճառքը կարգավորվում էր Բաբելոնի թագավոր Համուրապիի (1728-1686թ.թ. մ.թ.ա.) օրենսդրական արձանագրության մեջ գրառված կանոններով: Արձանագրության մեջ մեջբերված էին նաև այդ ոլորտում հնարավոր խախտումները:
Գարեջրագործությունը հետագայում զարգացավ Հին Եգիպտոսում, ինչի մասին հաստատում են բազում նկարներն ու հնագիտական պեղումները:
Եվրոպայում գարեջրի սիրահարներ են եղել հին գերմանացիները, ինչպես նաև սկիֆներն ու կելտերը:
Վանքապատկան գարեջրի գործարաններում արդեն 14-րդ դարի կեսերից սկսել են գարեջուր արտադրել արդյունաբերական նպատակներով:
Սակավ բերքը կամ անբարենպաստ պայմանները երբեմն ստիպում էին հիմնական հումքի փոխարեն այլ մթերքներ օգտագործել: Գայլուկը երբեմն փոխարինում էին կծու խոտերով, գարու փոխարեն հացահատիկ էին խառնում կամ ավելի էժանագին վարսակ էին վերամշակում: Որոշ փոխարինող խոտաբույսեր վտանգավոր էին մարդկանց առողջությանը, և անցանկալի հետևանքներից խուսափելու համար վարչական հրահանգ է արձակվում, որ գարեջուրը պատրաստվի միմիայն ջրով, գայլուկով և գարու ածիկով: Այս մասին առաջին փաստաթղթային հիշատակումը զետեղված է Թուրինգիայի Վանսենզե քաղաքի` 434 թ.-ին ընդունված «Statuta thaberna» օրենքի 12-րդ հոդվածում: Գարեջրի արտադրությանը նմանօրինակ պահանջներ են ներկայացվել նաև Մյունխենում 1447 թ-ին: Բավարիայում 1516թ-ի ապրիլի 23-ին Ինգոլշտադտի լանդտագում (մարզային ընտրական օրգան բուրժուական Գերմանիայում) Վիլհելմ 4-րդի և Լյուդովիկոս 10-րդի կողմից «Մաքրության մասին (գարեջրի) հրամանագիր» ստորագրվեց, և այդպիսով գարեջրին ներկայացվող այդ պահանջն օրենքի ուժ ստացավ:
1906թ-ից սկսած «Մաքրության մասին հրամանագիրը» օրենքի ուժով գործում է ողջ Գերմանիայում` գարեջրի տեղական արտադրման մեջ: Համաձայն այդ հրամանագրի` գարեջուրը պետք է պատրաստվի գարու ածիկից, գայլուկից և ջրից: «Մաքրության մասին հրամանագիրը» կարելի է համարել սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված` աշխարհում առաջին օրենքը:

Գարեջրի որակական ցուցանիշները


Գարեջրի որակի գլխավոր ցուցանիշներն են բույրն ու համը, գույնն ու թափանցիկությունը, փրփրաունակությունն ու փրփրակայունությունը:

Գարեջրի բույրը հիմնականում կախված է՝
• Գարեջրի խմորիչների տեսակից ու նրանց առաջացրած կողմնակի նյութերից
• Գայլուկի տեսակից ու քանակից
• Օրգանական ծծմբային միացություններից:

Համի ամբողջականությունն ու հագեցվածությունը հիմնականում պայմանավորված է քաղցուի էքստրաակտիվությամբ. որքան այն բարձր է, այնքան համն ամբողջական է, սպիրտերով, մնացորդային շաքարով, օլիգոսախարիդներով, սպիտակուցների քայքայման բարձրմոլեկլային նյութերով, գայլուկի դառը և տտպող միացություններով, եթերներով, ամինաթթուներով և այլ նյութերով:
Գարեջրի թարմացնող հատկությունը պայմանավորված է  ածխաթթու գազով, որը պիտի մանր հատիկավորված և կապված վիճակում լինի, ինչը և ապահովում է գազի դանդաղ անջատումը և պղպջակների «պարը»:
Գարեջրի դառնությունն առաջին հերթին ապահովում է գայլուկը, որի լավագույն տեսակները գարեջրին տալիս են հաճելի դառնություն և նուրբ համ:

Գարեջրի գույնն ու թափանցիկությունը
Գարեջրերը միմյանցից տարբերվում են նաև իրենց գույնով: Որակյալ բաց տեսակի գարեջուրը պետք է ունենա լիարժեք թափանցիկություն և «ցոլք»: Արտահայտված փայլը խոսում է ապրանքի մաքրության մասին:
Փրփրագոյացումն ու փրփրակայունությունը
Ածխաթթու գազի պղպջակները գարեջրի գավաթի մեջ փրփուր են առաջացնում: Բարձր, խիտ, կայուն փրփուրը որակյալ գարեջրի նշան է: 4 սմ-ոց փրփուրը պետք է պահպանվի 3-4 րոպե: Լավ փրփուրը բաժակի պատերին հետք է թողնում, որը գարեջրագործներն ու գարեջրասերներն անվանում են ‹‹բրուսելյան ժանյակ
››: Կայուն փրփուրով գարեջուրն ամբողջականացված համ ունի և երկար ժամանակ թարմ է մնում:
Փորձարկում ենք գարեջուրը
Որպեսզի համոզվենք, որ գարեջրի դառնությունը բնական է, այլ ոչ թե արհեստածին, բավական է մի փոքր քացախաթթու ավելացնել: Գայլուկով դառնացված գարեջրում միանգամից նստվածք է առաջանում: Քացախաթթուն ավելացնում ենք այնքան, մինչև դադարի նստվածքի գոյացումը: Այնուհետև փորձում ենք ստացված հեղուկի համը: Եթե այն պահպանել է դառնությունը, նշանակում է գարեջուրը պատրաստվել է առանց գայլուկի, և դրա դառնությունը ստացել են կողմնակի նյութերի օգնությամբ, որոնք  կարող են
նույնիսկ վտանգավոր լինել առողջության համար :
Աղբյուրը՝ sekreti.nm.ru

 


Գարեջրի օգտակարությունը


Հնուց ի վեր մարդկությունն իմացել է գարեջրի օգտակար հատկությունների մասին:
Միջնադարից մինչ օրս այն  կիրառվում է դիմահարդարման մեջ: Գարեջրով դիմակները զգալի երիտասարդացնում ու թարմացնում են մաշկը: Չնայած ցածր կալորիականությանը (գարեջրի կալորիականությունը ավելի ցածր է քան կոկա-կոլաի, տարբեր մրգահյութերի, կաթի) գարեջուրը բավականին սննդարար է: Մնացած բոլոր հեղուկներից այս ըմպելիքն ամենալավն է հագեցնում ծարավը: Այն խթանում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը: Ինչպես սպիրտը, այնպես էլ անջատվող ածխաթթու գազը խթանում են աղիների աշխատանքը:
Գարեջուրն ունի արտահայտված միզամուղ ազդեցություն: Պատճառը գայլուկի բաղադրիչներն են և կալիումի աղերը: Այս հատկությունը որոշ դեպքերում օգտագործում են ուրոլոգները երիկամների «լվացման» կամ քարերի հեռացման համար:
Գարեջրից չեն գիրանում: Չափավոր օգտագործումից մարմնի քաշը չի փոխվում: Գարեջուրն ունի քնաբեր ազդեցություն: Դրա փոքր քանակությունը թողնում է հանգստացնող ազդեցություն, հանում է նյարդային լարվածությունը:
Ոչ պաստերիզացված (լցնովի) գարեջուրը պարունակում է բազմատեսակ վիտամիններ ( հիմնականում B խմբի և PP` նիկոտինաթթու): Օրգանիզմի համար առողջարար է խմել չզտված (չանի) գարեջուր, որը հարուստ է խմորիչներով (դրոժ): Սակայն փայլուն, զտված գարեջուր խմելու ցանկությունը հաճախ ավելի զորեղ է օգտակար, չզտված գարեջուր խմելու ցանկությունից:
Ստորև ներկայացնում ենք 1 լիտր գարեջրում պարունակվող որոշ կարևոր միկրոտարրերի  քանակական ցուցանիշները.

ԱՆՈՒՆ ՔԱՆԱԿ ԱՆՈՒՆ ՔԱՆԱԿ
Ածխաջրեր 30-40 գ
Վիտամին H (բիոտին) 0,005 մգ
Սպիտակուցներ 3-5 գ Վիտամին PP (նիկոտինաթթու) 6-9 մգ
Ալկոհոլ 35-43 գ Ֆոլաթթու 0,04-0,8 մգ
Ածխաթթու գազ 4-5 գ Պանտոտենաթթու 0,9-1,5 մգ
Ջուր 840-900 գ Կալիում 420-570 մգ
Վիտամին B1 (թիամին) 0,03-0,04 մգ Ֆոսֆոր 0,12-0,32 մգ
Վիտամին B2(ռիբոֆլավին) 0,3-0,4 մգ Ծծումբ 0,1-0,2 գ
Վիտամին B6 (պիրիդոքսին) 0,4-0,9 մգ Կալցիում 40-100 մգ

 

Վերջում մնում է նշել, որ գարեջրի չարաշահումը կարող է գարեջրային ալկոհոլիզմի առաջացման պատճառ դառնալ:

 

ՖՈՏՈՍՐԱՀ

Facebook

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources