Գարեջուրը թույլ ալկոհոլային խմիչք է, որի պատմությունը 5000 տարվա վաղեմություն ունի: Այն անցնում է Բաբելոնով ու Հին Եգիպտոսով, հասնում մինչև Եվրոպա:
Հայաստանը նույնպես գարեջրագործությամբ զբաղվող ամենահին երկրներից է: Դրա արմատները ձգվում են մինչև մ.թ.ա 4-րդ դար, երբ հույն վարձկանների ղեկավար Քսենոֆոնը մեր տարածքով անցնելիս վայելել էր գարուց ստացված «տարօրինակ ըմպելիք» և այդ մասին հիշատակել իր աշխատության մեջ:
Ժամանակակից աշխարհը լի է գարեջրի զանազան տեսակներով: Սակայն դրանցից ոչ բոլորն են փայլում իրենց որակական հատկանիշներով:
Գարեջրի որակի գլխավոր ցուցանիշներն են բույրն ու համը, գույնն ու թափանցիկությունը, փրփրաունակությունն ու փրփրակայունությունը:
Հնուց ի վեր մարդկությունն իմացել է գարեջրի օգտակար հատկությունների մասին:
Փոքր քանակությամբ գարեջրի կանոնավոր օգտագործումը թույլ է տալիս մի քանի անգամ նվազեցնել օրգանիզմում տարբեր ուռուցքների առաջացման հավանականությունը:
Գարեջուրը հարուստ է ամինաթթուներով, վիտամիններով և ածխաջրերով, որոնց շնորհիվ կարգավորվում է նյութափոխանակությունը, շնչառությունն ու արյան շրջանառությունը:
Գարեջրով դիմակները զգալի երիտասարդացնում ու թարմացնում են մաշկը:
Այն խթանում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը:
Գարեջուրն ունի արտահայտված միզամուղ, քնաբեր ազդեցություններ: Դրա փոքր քանակությունը թողնում է հանգստացնող ազդեցություն, հանում է նյարդային լարվածությունը:
Վերջում մնում է նշել, որ գարեջրի չարաշահումը կարող է ալկոհոլիզմի առաջացման պատճառ դառնալ:
Пиво-слабоалкогольный напиток, которому уже более 5000 лет. История его проходит через Вавилон и Древний Египет и тянется до самой Европы. Армения так же входит в число древних стран, занимавшихся производством пива. Этот факт подтверждён греческим летописцем Ксенофоном, который в IV веке до нашей эры, проходя через Армению, попробовал «странный напиток» из ячменя и описал его в своей книге.
В современном мире полно разновидностей пива, но далеко не все производители могут похвастаться его качеством. Основными показателями качества пива являются вкус и запах, цвет и прозрачность напитка, стойкость и насыщенность пены.
Со стародавних времен человечество знает о пользе пива. Пиво, употребляемое регулярно в малом количестве, уменьшает возможность возникновения опухолей. Пиво богато аминокислотами, витаминами и углеводами, с помощью которых нормализуются пищеварение, дыхание и кровообращение. Маски из пива омолаживают кожу. Пиво помогает расслабиться, снимает напряжение.
Остаётся только добавить, что чрезмерное употребление пива приводит к алкоголизму.
Beer is a low-alcohol beverage that is more than 5000 years old. Its history passes through Babylon and Ancient Egypt, stretches to Europe. Armenia is one of the ancient countries involved in the production of beer. This fact was confirmed by Xenophon, a Greek historian, who tried a “strange drink” made from barley passing through Armenia in the 4th century B. C. and described it in his book.
In the modern world there are many varieties of beer, but not all brewers can boast of its quality. The main indicators of beer quality are taste and aroma, color and clarity, stability and foam.
Since ancient times, humanity has known about the benefits of beer. Beer reduces the possibility of tumors if it is consumed regularly and in small amounts. Beer is rich in amino acids, vitamins and carbohydrates that normalize, digestion, breathing and blood circulation. Beer masks rejuvenate skin. Beer helps to relax and relieves stress.
It only remains to add that excessive beer consumption leads to alcoholism.